ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թրամփն Իրանից պահանջում է անհապաղ հեռացնեկ ականները Հորմուզի նեղուցից

Թրամփն Իրանից պահանջում է անհապաղ հեռացնեկ ականները Հորմուզի նեղուցից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ պատրաստ է ոչնչացնել Հորմուզի նեղուցում ականապատ դաշտեր տեղադրելու փորձ անող ցանկացած նավ: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:

ԱՄՆ նախագահը մանրամասննել է, որ Միացյալ Նահանգներն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ նավագնացության համար ցանկացած սպառնալիք լիովին վերացնելու համար։ Վերջին ժամերին ԱՄՆ զինված ուժերն արդեն ոչնչացրել են ականապատման համար նախատեսված մոտորանավակներ կամ նավեր։ Ըստ նրա՝ Վաշինգտոնը վճռական է ցանկացած գնով ապահովելու նավթի անխափան տարանցումը ռազմավարական այդ երթուղով։

Ըստ աղբյուրի՝ այս հայտարարությունը հնչել է հետախուզական հաղորդագրություններից հետո, որոնց համաձայն՝ Թեհրանը վերջին օրերին մի քանի տասնյակ ականներ է տեղադրել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը շարունակում է հարվածել իրանական նավերին և զինամթերքի պահեստներին։ Հրամանատարությունը զեկուցել է այդ ջրային զարկերակի մոտ իրանական 16 ականադիր նավի ոչնչացման մասին։ 

Հաղորդվում է նաև, որ Իրանն ունի ավելի քան 5000 ծովային ական՝ արագընթաց նավակների համար։

  • Կիսվել: