հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք է առաջադրվել

Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով գործին քաջատեղյակ աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ ընդդեմ Թրամփի ներկայացված բազմաթիվ մեղադրանքները կապված են աշխատանքային փաստաթղթերի կեղծման հետ:

Թրամփը դատարան կգնա ապրիլի 4-ին։ Ավելի վաղ քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան հայտնել էր, որ դատարանում ԱՄՆ նախկին նախագահը մտադիր է հայտարարել իր անմեղության մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանհեթենի մեծ երդվյալ ատենակալները մեղադրանք էին առաջադրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ինչը պատմական իրադարձություն է նրա անձնական, քաղաքական և բիզնես գործարքների վերաբերյալ տարիներ շարունակվող հետաքննություններից հետո, ինչպես նաև Թրամփի՝ Սպիտակ տունը վերադառնալու մտադրության ֆոնին:

  • Կիսվել: