չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Թրամփի ռեժիմը աղետ էր աշխարհի և չարիք՝ Իրանի ժողովրդի համար. Իրանի ԱԳՆ խոսնակ

Թրամփի ռեժիմը աղետ էր աշխարհի և չարիք՝ Իրանի ժողովրդի համար. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռեժիմն աշխարհի համար աղետ է անվանել, գրում է parstoday.com-ը: 

Սաիդ Խաթիբզադեն, կիրակի օրը Թվիթերում արած գրառման մեջ նշել է. «Դոնալդ Թրամփը համարյա հեռացել է, սակայն նրա թունավոր ժառանգությունը շարունակում է գոյատևել, քանի որ Եվրամիությունում Թրամփի (ենթադրյալ) քննադատներից ոմանք հիմա ցանկանում են այն կիրառել Իրանին վախեցնելու համար: Նենգության տեսական և գործնական դրսևորում»:

Հարկ է նշել, որ Թրամփի վարած հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվեց Իրանի դիմադրության շնորհիվ:

 

  • Կիսվել: