ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Թրամփի քաղաքականության ուժային մեթոդները չեն համապատասխանում Ռուսաստանի կուրսին. Կրեմլի խոսնակ

Թրամփի քաղաքականության ուժային մեթոդները չեն համապատասխանում Ռուսաստանի կուրսին. Կրեմլի խոսնակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության մեթոդները չեն համապատասխանում Ռուսաստանի՝ բազմաբևեռ աշխարհի ձևավորման կուրսին: Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Коммерсантъ-ը։

«Թրամփը փորձառու քաղաքական գործիչ է, որն իր մոտեցումները հիմնավորում է բիզնեսի սկզբունքներով՝ կոշտ, անողոք բիզնեսի… Այն մեթոդները, որոնց նա դիմում է, բոլորովին չեն համընկնում բազմաբևեռ աշխարհի վերաբերյալ մեր մոտեցումներին»,-ասել է նա:

Նա հավելել է, որ Դոնալդ Թրամփը կողմնակից է «ուժային» լուծումների։ «Գլխավորը, որ մենք այդպես չանենք»,-նշել է Կրեմլի խոսնակը:

Նշվում է նաև, որ Պեսկովն ուշադրություն է հրավիրել Եվրոպայում տարբեր արձագանքների վրա՝ կապված Դոնալդ Թրամփի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իր նամակագրության հրապարակման հետ։

«Բոլոր եվրոպացիները բառացիորեն ոտքի կանգնեցին այն ֆոնի վրա, որ Թրամփը հրապարակեց Մակրոնի հետ իր նամակագրությունը»,-ասել է նա՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ երբ Ֆրանսիայի նախագահը նույնը արեց Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցից հետո, նման արձագանք չեղավ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը ֆրանսիական ԶԼՄ-ները հրապարակեցին 2022 թվականի փետրվարին Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների զրույցի գրառումը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: