Թրամփի և Պուտինի հանդիպման համար տարվում են նախապատրաստական աշխատանքներ. ԱՄՆ նախագահի խորհրդական
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համար։ Այս մասին ABC-ին հայտնել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը:
«Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»,- ասել է նա և հավելել, որ մոտ ապագայում կարող են տեղի ունենալ հեռախոսային բանակցություններ։
«Մենք դեռ չենք սահմանել դրա ստույգ շրջանակը»,-ասել է Ուոլցը՝ պատասխանելով Թրամփի, Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպման հնարավորության և ձևաչափի մասին լրագրողների հարցին։