երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թոմ Հենքսի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թոմ Հենքսի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ նա և իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով։  Դերասանն այս մասին գրել է Instagram-ում, հայտնում է Ria Novosti գործակալությունը։

 «Ողջույն ընկերներ։ Ես և Ռիտան Ավստրալիայում ենք։ Մենք մեզ հոգնած էինք զգում, մրսածության և թեթև տենդի ախտանշաններ ունեինք: Ճիշտ վարվելու համար, ինչպես անհրաժեշտ է այսօրվա աշխարհում, մենք կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, որի պատասխանը դրական է եղել»,- նշել է դերասանը։

 

  • Կիսվել: