Տիմոշենկոն Պորոշենկոյից հետ չի մնում. նա նույնպես լուսանկարվել է՝ ինքնաձիգը ձեռքին
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ինքնաձիգը ձեռքին լուսանկարվել է ՛՛Բատկովշչինայի՛՛ իր կուսակիցների շրջապատում և լուսանկարը հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:
Լուսանկարին կից՝ նա գրել է. ՛՛Ուկրաինան դիմադրելու է՛՛։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնաձիգը ձեռքին ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում հայտնվել էր Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։