ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
TikTok-ի արգելափակումը 90 օրով երկարաձգվել է

TikTok-ի արգելափակումը 90 օրով երկարաձգվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 90 օրով՝ մինչև սեպտեմբերի 17-ը, երկարաձգել է չինական TikTok սոցիալական ցանցի արգելափակումը Միացյալ Նահանգներում։

«Ես հենց նոր ստորագրեցի գործադիր հրաման, որով TikTok-ի արգելափակումը երկարաձգվեց 90 օրով (մինչև 2025 թվականի սեպտեմբերի 17-ը)»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի իր էջում։

Մոտ հինգ ամիս է անցել այն օրենքից, որը կարգելեր TikTok-ը Միացյալ Նահանգներում, եթե դրա չինական մայր ընկերությունը՝ ByteDance-ը, չվաճառեր այն։ Հունվարի 20-ին՝ իր երդմնակալությունից հետո, Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որը կհետաձգեր հարթակի արգելքն ԱՄՆ-ում առնվազն 75 օրով։

  • Կիսվել: