Թեյլոր Գրինն առաջարկել է արգելել F-16 կործանիչների և հեռահար հրթիռների մատակարարումն Ուկրաինային
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը փոփոխություն է ներկայացրել, որով արգելվում է ցանկացած ֆինանսավորում Ուկրաինային, քանի դեռ չի գտնվել ներկա հակամարտության դիվանագիտական լուծումը։ Այս մասին տեղեկանում ենք կոնգրեսականի Twitter-ի էջից։
Նա առաջարկել է նաև արգելել F-16 կործանիչների և հեռահար հրթիռների մատակարարումն Ուկրաինային։