երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Telegram-ի աշխատանքում խափանումներ են եղել

Telegram-ի աշխատանքում խափանումներ են եղել

Telegram-ի ռուսաստանաբնակ օգտատերերը հայտնել են՝ մեսենջերի աշխատանքում խափանումներ են եղել։ Այս պահին բողոքների թիվը գերազանցում է 5,7 հազարը, գրում է ТАСС-ը։

Խափանումները նկատվել են Մոսկվայի ժամանակով 12։30-ի սահմաններում։ Նշվում է, որ բողոքների զգալի մասը՝ 34 տոկոսը, ստացվել է Մոսկվայի օգտատերերից, ևս 15 տոկոսը՝ Սանկտ Պետերբուրգի օգտատերերից։ Բացի այդ, բողոքներ են ստացվել նաև Կրասնոդարի երկրամասից, Մոսկվայի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Չելյաբինսկի, Նովոսիբիրսկի, Սվերդլովսկի մարզերից, Թաթարստանից և այլ շրջաններից։

  • Կիսվել: