շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թեհրանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ

Թեհրանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ

Թեհրանը ԱՄՆ ինը քաղաքացու ներառել է պատժամիջոցների ցուցակում՝ «ահաբեկչությանն աջակցելու և մարդու իրավունքների ոլորտում խախտումներ կատարելու» համար՝ հայտնել են Իրանի արտգործնախարարությունից:

«Այդ անձինք ներգրավված են Իրանի ժողովրդի և կառավարության նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի ապօրինի պատժամիջոցների սահմանմանը, ահաբեկչական խմբավորումների և ահաբեկչական գործողությունների ֆինանսավորմանը, ինչպես նաև նպաստել են տարածաշրջանում Իսրայելի ռեպրեսիվ գործողություններին, հատկապես՝ ճնշված պաղեստինցի ժողովրդի նկատմամբ»,- ասված է փաստաթղթում:

Իրանի ԱԳՆ-ում ընդգծել են՝ նման գործողությունները միջազգային իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների, հիմնարար սկզբունքների խախտում են և մարդկության դեմ ուղղված հանցագործության օրինակ:

Մարտի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ևս մեկ ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց նկատմամբ: Դրանք կիրառվել են զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ամերիկյան օրենսդրության հիման վրա։

  • Կիսվել: