երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Թեհրանը կդիմակայի Վաշինգտոնի պատժամիջոցային ճնշմանը. Իրանի ԱԳՆ

Թեհրանը կդիմակայի Վաշինգտոնի պատժամիջոցային ճնշմանը. Իրանի ԱԳՆ

Իրանի դեմ պատժամիջոցներն ուղղված են զարգացող երկրների միջեւ հարաբերությունների խափանմանը, Թեհրանը կդիմակայի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։  Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է Իրանի եւ մի շարք այլ պետությունների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ Իրանի հետ տնտեսական տարբեր ոլորտներում նրանց համագործակցության պատրվակով»,- նշվել է դիվանագետի հաղորդագրությունում, որը հրապարակվել է հանրապետության արտաքին քաղաքական գերչատեսչության թելեգրամ-ալիքում։ Նա նշել է, որ ԱՄՆ վերջին սահմանափակիչ միջոցները ցույց են տալիս Վաշինգտոնի ցանկությունը՝ «խափանել զարգացող երկրների միջեւ բարեկամական եւ իրավաչափ հարաբերությունները տնտեսական ահաբեկչության միջոցով»:

Իրանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելը, ընդգծել է Բաղային, վկայում է «ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման, դիվանագիտության հետապնդման հարցում բարի կամքի եւ լրջության բացակայության մասին»։ Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը «դիմակայելու է ահաբեկման եւ ճնշման քաղաքականությանը՝ օգտագործելով բոլոր առկա միջոցները երկրի անկախ եւ արժանապատիվ զարգացումը շարունակելու համար»։

  • Կիսվել: