Թեհրանը և Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում. Խաթամի
Թեհրանը և Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջև համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել:
Այս մասին այսօր ասել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, տեղեկացնում Է ISNA-ն:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք Ռուսաստանի հետ կարևոր համաձայնություններ ունենք (իրանական) ռազմաօդային ուժերի զարգացման նպատակով՛՛:
Նախարարն անդրադարձել է նաև երեկվանից իրենց նկատմամբ զենքի էմբարգոյի վերացմանը և հիշեցրել, որ Իրանը ռազմական համագործակցության համաձայնագրեր ունի Չինաստանի և ՌԴ-ի հետ:
Խաթամին վստահեցրել է, որ Իրանը ոչ մի դեպքում սպառազինությունների մրցավազք չի ցանկանում:
՛՛Մեք պատրաստ ենք ստորագրելու ռազմական համաձայնագրեր Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանային կայունության հաստաման նպատակով՛՛,- ասել Է նա: