երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Թեհրանում կայանալու է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 104 անդամների դատավարությունը

Թեհրանում կայանալու է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 104 անդամների դատավարությունը

Թեհրանի նահանգի քրեական դատարանը հայտարարել է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 104 անդամների դատավարության մասին, գրում է parstoday.ir-ը:

Դատական իշխանության մեդիա կենտրոնի փոխանցմամբ՝ Թեհրանի նահանգի քրեական դատարանը հայտարարել է, որ այս դատարանում հարուցված գործի համաձայն՝ կայանալու է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման 104 անդամների դատավարությունը:

Թեհրան նահանգի քրեական դատարանը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման փախուստի դիմած անդամներից պահանջել է դատարանին ներկայացնել իրենց փաստաբանին՝ հարուցված գործը վարելու գործընթացում իրենց պաշտպանելու համար, հակառակ դեպքում, ըստ օրենքի, համապատասխան որոշում կընդունվի։

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը պատասխանատու է ավելի քան 17000 իրանցիների, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների, պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների, անմեղ շարքային քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների սպանության համար:

  • Կիսվել: