կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Թեհրանում այսօր հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին գրում է Irna.ir լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
 
«Քննարկելու են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր»,– գրված է կայքում:
Նշենք, որ սա Ֆիդանի առաջին այցն է Թեհրան այն բանից հետո, երբ նա հունիսին նշանակվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար:

  • Կիսվել: