չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների կապակցությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու Գերմանիայի կառավարության նախաձեռնությունից և Բեռլինի միջամտողական ու անհիմն հայտարարություններից հետո, Թեհրանում այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ, գրում է parstoday.com-ը:

Նոյեմբերի 28-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Գերմանիայի «ռեժիսորությամբ», հաստատել է «Իրանում մարդու իրավունքների իրավիճակի» մասին հակաիրանական բանաձևը:
Բանաձևի հաստատումը նշանակում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը համաձայնել է ստեղծել «փաստահավաք խումբ»՝ կապված վերջին անկարգությունների ժամանակ «Իրանի կողմից մարդու իրավունքների ոտնահարման» մեղադրանքների հետ:

Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս Օդո Մոցելին ԱԳ նախարարությունում փոխանցվել է Իրանի խիստ բողոքն այդ երկրի իշխանությունների միջամտողական և անհիմն հայտարարությունների դեմ։

Գերմանիայի դեսպանին ասվել է, որ բանաձևի ընդունումը սխալ քայլ է, և դրա հիմքում մարդու իրավունքների նկատմամբ լիովին քաղաքական և գործիքային մոտեցումն է, ինչը մերժելի է Իրանի կողմից և Թեհրանը չի համագործակցի այդ որոշման հիման վրա գործարկված որևէ մեխանիզմի հետ:

Դեսպանը նշել է, որ Իրանի բողոքը հնարավորինս շուտ կփոխանցի իր երկրի իշխպանություններին:

 

  • Կիսվել: