երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։

Իրանի արտգործնախարարության խոսնակն իր ամենշաբաթյա ասուլիսում Հարավային Կովկասը Թեհրանի համար նշանակալի հարց է անվանել։

«Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին», - Քանաանիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

  • Կիսվել: