Տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 17-ին և 18-ին Բրյուսելում գտնվող դաշինքի կենտրոնակայանում հանդիպում կանցկացնեն։ Այս մասին ասված է ռազմական դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ պաշտոնում իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 1-ին և դաշինքի վերահսկողությունը կփոխանցի Մարկ Ռյուտեին։