հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տեղի է ունեցել Իրանի պաշտպանական արդյունաբերության նորագույն ձեռքբերման՝ «Մոհաջեր-10» ԱԹՍ-ի շնորհանդեսը

Տեղի է ունեցել Իրանի պաշտպանական արդյունաբերության նորագույն ձեռքբերման՝ «Մոհաջեր-10» ԱԹՍ-ի շնորհանդեսը

Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվա շրջանակում , ԻԻՀ նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել, որպես Իրանի պաշտպանական արդյունաբերության նորագույն ձեռքբերում՝ «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքի շնորհանդեսը, գրում է parstoday.ir-ը:

Իրանի ազգային օրացույցում մորդադ ամսի 31-ը (օգոստոսի 22-ը) հռչակվել է որպես երկրի պաշտպանական արդյունաբերության օր:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին «Պաշտպանական արդյունաբերության» օրվա առիթով այցելելով երկրի պաշտպանական արդյունաբերության ոլորտի նորագույն ձեռքբերումների ցուցահանդես, ներկայացրել է «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքը, որը 7000 մետր բարձրության վրա և 2 հազար կիլոմետր գործողության շառավղով կարող է 24 ժամ անընդմեջ թռիչք կատարել։

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն այս ցուցահանդեսի տարբեր բաժիններ այցելելուց հետո, բարձր գնահատելով գործադրված ջանքերը, և ցուցադրված ձեռքբերումները բնութագրելով, որպես հզորության և հպարտության աղբյուր, ասել է,-«Ազգային հզորության կարևոր բաղադրիչներից մեկը պաշտպանական սարքավորումներ և տեխնիկա արտադրելու և ապահովելու կարողությունն է, ինչը արժանավայել կերպով արվել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության կողմից»:

Ռայիսին իրանցի երիտասարդ գիտնականների ստեղծարարության և նախաձեռնողականության արդյունք է համարել «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքի ներկայացումը, որը «Մոհաջեր-6» անօդաչու թռչող սարքի արդիականացված տարբերակն է։

«Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքի վառելիքի առավելագույն տարողությունը 450 լիտր է, բեռի առավելագույն քաշը՝ 300 կգ. , իսկ առավելագույն արագությունը ժամում 210 կմ է։ Այս անօդաչու թռչող սարքն ունակ է կրելու բոլոր տեսակի զինամթերք և Ղայեմ,Ալմաս և Դաստվարե ռումբերը: Այն նաև հագեցած է էլեկտրոնային պատերազմի և հետախուզման համակարգերով։

  • Կիսվել: