կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով գրեթե 10 հազար մարդու անհապաղ տարհանելու որոշում է կայացվել

Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով գրեթե 10 հազար մարդու անհապաղ տարհանելու որոշում է կայացվել

Գրեթե 14 հազար մարդ անհապաղ տարհանվելու հրահանգ է ստացել Ճապոնիայի Ակիտա քաղաքում։ Պատճառը չդադարող հորդառատ անձրևներն են, որոնց հետևանքով գետերը վարարել են, տեղեկացնում է NHK-ը:

Նշվում է, որ այսօր 4760 հազար տնից գրեթե 10 հազար մարդու անհապաղ տարհանելու որոշում է կայացվել: Բնակիչներին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել կյանքը փրկելու համար։ Եթե տարհանումն անհնար է, հորդորում են բարձրանալ շենքերի երկրորդ հարկից վերև։

Ըստ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության՝ Ակիտա պրեֆեկտուրայի մի շարք շրջաններում տեղումների արագությունը կազմում է ժամում մոտ 55 միլիմետր: 12 ժամվա ընթացքում որոշ շրջաններում մինչև 200 միլիմետր տեղումներ են գրանցվել:

Ինչպես կանխատեսում են օդերևութաբանները` անձրևները կշարունակվեն ևս երկու օր: 

  • Կիսվել: