հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ճապոնիայում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափի մոտ, 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղը:

Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է մարտի 26-ին, էպիկենտրոնը գտնվում է Միյակո քաղաքից 165 կմ արևելք։

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվել է որպես «ավերիչ»:

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6,5 մագնիտուդ: Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 9,5 կմ խորության վրա:

 

  • Կիսվել: