Անհայտ անձը կրակ է բացել Փարիզի արվարձանում, մեկ մարդ զոհվել է
Անհայտ տղամարդը Փարիզի արվարձանում ավտոմեքենայից կրակ է բացել: Պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նա իր ավտոմեքենայից կրակ է բացել Իվլին դեպարտամենտի մի քանի վայրերում:
Հրաձիգին բերման են ենթարկել իրավապահ մարմինները: Նա ձերբակալված է:
Չարագործի դրդապատճառներն անհայտ են:



