երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզու Կուշիրո քաղաքի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական կենտրոնը։

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

 

  • Կիսվել: