շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ՝ Իշիկավա պրեֆեկտուրայի շրջանում, 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդել է երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22.47-ին: Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իսիկավա պրեֆեկտուրայի արևմտյան ափի մոտ։

Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

 

  • Կիսվել: