Ճապոնիայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Համամացու քաղաքից (Շիզուոկա պրեֆեկտուրա) 901 կմ հարավ-արևելք՝ մոտ 791 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկած էր 472 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։