շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ճապոնիան ցանկանում է ամրապնդել ատոմակայանների պաշտպանությունը Patriot համալիրներով

Ճապոնիան ցանկանում է ամրապնդել ատոմակայանների պաշտպանությունը Patriot համալիրներով

Ճապոնիայի իշխանությունները քննարկում են իրենց ատոմակայանների (ԱԷԿ) անվտանգության ամրապնդման տարբերակները։ Դիտարկվող միջոցառումների թվում է ատոմակայանի կողքին Patriot PAC-3 զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ճապոնական Nikkei թերթը:

Patriot PAC-3 զենիթահրթիռային համակարգը Patriot հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացված տարբերակն է, որը նախատեսված է մարտավարական բալիստիկ եւ թեւավոր հրթիռների մարտագլխիկները որսալու համար։ Համալիրն ունակ է խոցել թիրախները մինչեւ 45 կմ հեռավորությամբ՝ մինչեւ 20 կմ բարձրության վրա։

Պարբերականի տվյալներով՝ ատոմակայանի պաշտպանության նոր միջոցառումները նախատեսվում է ներառել Ճապոնիայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը պետք է թարմացվի ընթացիկ տարում։ Այս թեմայի քննարկման համար առիթ է հանդիսացել Ուկրաինայի միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակը։ Ճապոնիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ երկրի վրա հարձակման դեպքում ատոմակայանը կարող է թիրախ դառնալ օտարերկրյա զինվորականների համար։

Անվտանգության ներկայիս ռազմավարությունը, որն ընդունվել է 2013 թվականին, միջուկային օբյեկտների պաշտպանության ապահովում է ներառում, սակայն չի նախատեսում ​​տարբերակ, որի դեպքում ատոմակայանները կարող են հարձակման ենթարկվել այլ երկրի զինվորականների կողմից։ Ներկայումս կայանների անվտանգության միջոցառումների շարքը միայն բնական աղետներին նախապատրաստում եւ արձագանքում է ներառում, ինչպիսիք են երկրաշարժերը եւ ցունամիները, ինչպես նաեւ՝ պաշտպանություն ահաբեկիչներից:

  • Կիսվել: