ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թբիլիսիում ընդդիմությունը կանցկացնի լայնածավալ բողոքի ակցիա

Թբիլիսիում ընդդիմությունը կանցկացնի լայնածավալ բողոքի ակցիա

Նոյեմբերի 25-ին Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին զուգահեռ Թբիլիսիում ընդդիմությունը հայտարարել է բողոքի լայնածավալ ակցիայի մասին։

Այսօր Հերոսների հրապարակում բողոքի ծրագրի մասին հայտարարել է Աղմաշենեբելիի ռազմավարության առաջնորդ Գիորգի Վաշաձեն։

Իշխանությունների ընդդիմախոսները կսկսեն հավաքվել նախօրեին՝ կիրակի` ժամը 21:00-ին Հանրապետության հրապարակում։ Այնտեղից նրանք կուղևորվեն խորհրդարան և գիշերը կանցկացնեն Ռուսթավելի պողոտայում։

Միաժամանակ, նոյեմբերի 25-ի երեկոյան Թբիլիսիում տեղի կունենա ավտոերթ, որի մասնակիցները մայրաքաղաքի բնակիչներին կխրախուսեն մասնակցել երկուշաբթի ակցիային։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր վրացական ընդդիմությունը Թբիլիսիի կենտրոնի երթեւեկությունը կաթվածահար է արել՝ բողոքելով «կեղծված ընտրությունների» դեմ:

 

  • Կիսվել: