կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թբիլիսիում հորդառատ անձրևը հեղեղել է փողոցները, տապալել ծառերը և վնասել էլեկտրահաղորդման գծերը

Թբիլիսիում հորդառատ անձրևը հեղեղել է փողոցները, տապալել ծառերը և վնասել էլեկտրահաղորդման գծերը

Թբիլիսիում հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներն ու տապալել ծառերը, խոչընդոտվել է երթևեկությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Անձրևաջրեչը հեղեղել են ինչպես կենտրոնական պողոտաները, այնպես էլ՝ նեղ փողոցները։ Մի քանի ժամ է, ինչ շարունակվում է տեղատարափը։ Քաղաքի որոշ հատվածներում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։

Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հատուկ հայտարարություն է տարածել՝ Վրաստանի մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ տալով մնալ տանը։

 

 

  • Կիսվել: