Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին. Կոբախիձե
Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին ասել է Վրաստանի իշխող ՛՛Վրացական երազանք՛՛ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք չենք միանա այդ պատժամիջոցներին, քանի որ մեզ համար առաջնահերթը վրացական պետության և վրաց ժողովրդի շահերի պաշտպանությունն է։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կարող է ծանր հարված լինել մեր երկրին ու ժողովուրդին՛՛:
Ըստ Կոբախիձեի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեմ միանալու պահանջը ներկայացնում է Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժումը, որի գործողությունները նա համարել է ՛՛սադրիչ՛՛:


