Թբիլիսիի դատարանը մերժել է Սաակաշվիլիին ազատ արձակելու դիմումը
Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 6-ին մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ բանտից ազատ արձակելու դիմումը:
Ինչպես նշել է դատավոր Գիորգի Արևաձեն՝ 15 լսումների ընթացքում 24 վկաներ են հարցաքննել, ելույթ են ունեցել պաշտպանները, ՛՛բայց նրանք այդպես էլ չեն ներկայացրել հայտը բավարարելու համար անհրաժեշտ փաստարկներ՛՛:
Նա նաև ասել է, որ փաստաբանները կարող են 20 օրում բողոքարկել վճիռը:
Իրենց հերթին փաստաբանները հայտարարել են, որ Սաակաշվիլին դատավորի որոշումը տվյալ հանգամանքներում համարում է ՛՛մահվան դատավճիռ՛՛: