ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ

Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի տանիքի փլուզման համար պատասխանատուների անպատժելիության դեմ, որի հետևանքով զոհվել է 15 մարդ,  մի քանի տասնյակ մարդ էլ տուժել է։

dw.com-ի հաղորդմամբ, ուսանողների կողմից կազմակերպված ակցիան, ի հիշատակ ողբերգության զոհերի, տեղի է ունեցել Սլավիա հրապարակի տարածքում։ 15 րոպե լռությունից հետո հավաքվածները սկսել են սուլել։

Ոստիկանության տվյալներով,  միջոցառմանը մասնակցել է 29 000 մարդ, այդ թվում՝ ֆերմերներ, հայտնի դերասաններ և երկրի այլ շրջանների բնակիչներ:

Եվրանյուզի հաղորդմամբ, Սերբիայում շատերը փլուզման պատճառ են համարում համատարած կոռուպցիան և Նովի Սադի երկաթուղային կայարանի շենքի անփույթ աշխատանքը, որը վերջին տարիներին երկու անգամ վերանորոգվել է որպես կասկածելի մեգանախագծերի մի մաս, որոնցում ներգրավված են չինական պետական ընկերությունները: Ցուցարարները պահանջում են նախագահ Ալեքսանդր Վուչիչին և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Ի նշան վստահության՝ Սերբիայի նախագահը կիրակի օրը բացել է նորակառույց մայրուղու մի հատվածը Կենտրոնական Սերբիայում: Վուչիչն ասել է, որ զիջումների չի գնա անցումային կառավարություն ստեղծելու ընդդիմության պահանջներին և մեղադրել է իր հակառակորդներին իշխանությունը զավթելու համար ուսանողներին օգտագործելու մեջ։

«Շաբաթներ տևած բողոքի ցույցերն արտացոլում են Վուչիչի իշխանության նկատմամբ ավելի լայն դժգոհությունը: Նա պաշտոնապես հայտարարել է, որ ցանկանում է Սերբիան մտցնել Եվրամիություն, սակայն բախվում է ժողովրդավարական ազատությունների սահմանափակման, այլ ոչ թե դրանք խթանելու մեղադրանքների»,- գրել է Եվրանյուզը։

  • Կիսվել: