Տարածաշրջանում բավականաչափ խնդիրներ կան. Բայդենը մեկնաբանել է Թուրքիայի ընտրությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Թուրքիայի նախագահական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ «կհաղթի նա, ով կհաղթի» և ընդգծել, որ տարածաշրջանում բավականաչափ խնդիրներ կան։
«Հուսով եմ՝ ով կհաղթի, կհաղթի: Աշխարհի այս հատվածում բավականաչափ խնդիրներ կան»,- լրագրողներին ասել է Բայդենը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեատուփերի 100%-ը բացելուց հետո հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45%-ի աջակցությունը։