երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Տարածաշրջանում անկայունության պատճառն օտար երկրների ներկայությունն է. Իրանի ՆԳ նախարար

Տարածաշրջանում անկայունության պատճառն օտար երկրների ներկայությունն է. Իրանի ՆԳ նախարար

Տարածաշրջանում անկայունության պատճառն օտար երկրների ներկայությունն է. այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին Թեհրանում Թուրքիայի նոր դեսպան Հիքաբի Քըրլանգըչի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է mehrnews.com-ը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պետք է փորձեն տարածաշրջանային խնդիրները լուծել ՝ ամրապնդելով առկա կապերը և առանց օտար երկրների միջամտության։

Իրանի և Թուրքիայի միջև կապերի ամրապնդումը բխում է ողջ իսլամական աշխարհի և տարածաշրջանի շահերից։


  • Կիսվել: