շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Թալիբները գրոհել են «Իսլամական պետության» բազան

Թալիբները գրոհել են «Իսլամական պետության» բազան

Թալիբները գրոհել են Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բազայի վրա, մի քանի գրոհայիններ սպանվել են, հայտնել է նահանգի ղեկավարության ներկայացուցիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն

«Թալիբները ԻՊ-ի մարտիկների երեք դիեր են դրել Շուլգարի շրջանում գտնվող հիվանդանոցի դիմաց, մարդիկ գալիս են դրանց նայելու: Ահաբեկիչներից մեկն օտարերկրացու տեսք ունի, բայց թալիբները ոչ մի այլ տեղեկություն չեն տրամադրել՝ բացի նրանից, որ ԻՊ-ի ահաբեկիչների մարմիններն են»,-նշել է նահանգի բարձրաստիճան պաշտոնյան։

Հաղորդվում է նաև, որ երեք սպանված ահաբեկիչներից բացի կան հինգը ձերբակալվածներ:

  • Կիսվել: