Թալիբները Աֆղանստանի և Պակիստանի սահմանին բարձրացրել են իրենց դրոշը
՛՛Թալիբան՛՛ շարժման անդամներն իրենց դրոշը բարձրացրել են Աֆղանստանի և Պակիստանի միջև հիմնական սահմանային անցակետում՝ պնդելով, որայն այժմ իրենց վերահսկողության տակ է, հայտնում է BBC News-ը:
Նշվում է, որ աֆղան պաշտոնյաները հերքել են դիրքի կորստի մասին լուրը, թեև սոցցանցում տարածված լուսանկարները ցույց են տալիս, որ ՛՛Թալիբանի՛՛ զինյալները զրուցում են պակիստանցի սահմանապահների հետ:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին ծայրահեղական շարժման անդամներն արագորեն առաջընթաց են ունենում երկրի տարբեր հատվածներում, այդ թվում և սահմանների մոտակայքում՝ երկրի զինված ուժերից խլելով մի շարք առանցքային հենակետեր և անցակետեր, ինչպես, օրինակ, Իրանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմաններին:
Նշենք նաև, որ ՛՛Թալիբան՛՛ շարժման ակտիվացումը համընկնել է Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ընթացքի հետ:
Հայտնի է, որ ԱՄՆ-ն նախատեսում է երկրից դուրս բերել իր ողջ զորակազմը մինչև սեպտեմբերի 11-ը: