«Թալիբանը» քաղաքական համաձայնության գալուց հետո համաձայն է դադարեցնել մարտերն Աֆղանստանում. շարժման ներկայացուցիչ
՛՛Թալիբան՛՛ արմատական շարժումը քաղաքական համաձայնության գալուց հետո համաձայն է դադարեցնել մարտերն Աֆղանստանում, հայտարարել է Դուբայում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհել Շահինը, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Շահինն ասել է, որ միջաֆղանական բանակցությունները տեղի են ունենում Դոհայի համաձայնագրի հիման վրա, ըստ որի՝ նախ պետք է համաձայնեցնել հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզը, ապա սկսվեն բանակցությունները հրադադարի մասին:
Նա նաև հավելել է, որ իրենք դեռ քաղաքական ճանապարհային քարտեզի շուրջ բանակցություններ վարելու փուլում են: