«Թալիբանը» պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին
Աֆղանստանը ղեկավարող «Թալիբան» շարժումը 2021 թվականին Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին, տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ մասնակցության մասին որոշումը հայտնել է երկրի բնապահպանական ազգային գործակալությանը:
Համաժողովը, որը հայտնի է որպես Cop29, մեկնարկում է երկուշաբթի Ադրբեջանում և ամենակարևոր բազմակողմ բանակցություններից մեկն է թալիբների համար, որոնք պաշտոնապես ճանաչված չեն որպես Աֆղանստանի օրինական կառավարիչներ:
Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունն իր թվիթերյան էջում հայտնել է, որ տեխնիկական պատվիրակությունն արդեն մեկնել է Բաքու։