հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թաիլանդն իր քաղաքացիներից 7 հազար 415 հոգու տարհանել է Իսրայելից

Թաիլանդն իր քաղաքացիներից 7 հազար 415 հոգու տարհանել է Իսրայելից

Թաիլանդը մինչ այժմ Իսրայելից տարհանել է իր 7 հազար 415 քաղաքացիներին: Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է երկրի Աշխատանքի նախարարությունը, որն Արտաքին գործերի նախարարության հետ պատասխանատու է տարհանման թռիչքների կազմակերպման համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 30-ին, տարհանվածների հերթական խումբը՝ ընդհանուր 810 մարդ, չորս հատուկ չվերթով վերադարձել է Թաիլանդ: Տարհանվածների ընդհանուր թիվը հոկտեմբերի 30-ի դրությամբ 7 հազար 415 է՛՛,-նշված է նախարարության կայքում:

  • Կիսվել: