երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սուրովիկինի գլխավորությամբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը հաջողությամբ կավարտվի. Կադիրով

Սուրովիկինի գլխավորությամբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը հաջողությամբ կավարտվի. Կադիրով

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհավորել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինին ծննդյան օրվա առթիվ և ասել, որ Սուրովիկինի գլխավորությամբ հատուկ գործողությունը հաջողությամբ կավարտվի։ Այս մասին նա գրել է Telegram-ում։

«Այս ընթացքում ես երբեք չեմ կասկածել նրա վճռականության, պրոֆեսիոնալիզմի, հայրենասիրության վրա: Ես լիովին վստահ եմ, որ նրա գլխավորությամբ հատուկ գործողությունը հաջողությամբ կավարտվի, և անհրաժեշտության դեպքում մենք հզոր հակահարված կտանք ՆԱՏՕ-ի զորքերին, ինչի առնչությամբ ես չունեմ կասկած»,- ասել է Կադիրովը։

Նա կոչ է արել կոշտ ու համարձակ հարվածով պատասխանել Ռուսաստանի սահմանի վրայով թռչող յուրաքանչյուր գնդակին՝ Ռուսաստանի հետ կատակելու ցանկությունը ընդմիշտ վերացնելու համար։

  • Կիսվել: