Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել Ալաուդինովը
«Նովայա գազետա Եվրոպա» ռուսական ընդդիմադիր պարբերականի փոխանցմամբ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առողջական վիճակը լիարժեք ապաքինում չի ենթադրում, և Կրեմլը, հավանաբար, արդեն որոշել է, թե ով կնշանակվի նրա իրավահաջորդի պաշտոնում:
Պարբերականի տվյալներով, խոսքը Կադիրովի հավատարիմ զինակից, «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովի մասին է։