ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը

Ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը

Եգիպտոսի և ԱՄՆ ղեկավարների համանախագահությամբ Շարմ էլ Շեյխում մեկնարկած Խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ, Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի ղեկավարները: Դոնալդ Թրամփի խոսքով՝ փաստաթուղթը սահմանում է բազմաթիվ կանոններ:

Ստորագրման արարողությանը նախորդած ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը կրկին շնորհակալություն է հայտնել միջնորդ երկրներին: Նա նաև հիշեցրել է իր օժանդակությամբ լուծված հակամարտությունների մասին: ԱՄն նախագահը հատուկ ընդգծել է գագաթնաժողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունը: 

«Միասին մենք հասել ենք անհնարինին՝ վերջապես Մերձավոր Արևելքում խաղաղություն է տիրում», - նշել է նա՝ հավելելով՝ այս պահից ի վեր կկառուցենք ուժեղ, կայուն և բարգավաճ տարածաշրջան: 

Նա նաև հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, քանի որ հենց Մերձավոր Արևելքն էին անվանում գլոբալ հակամարտության մեկնակետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չի մեկնել Եգիպտոս՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը հրեական տոնին ընդառաջ: 

  • Կիսվել: