երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Կոսովո ուժեր ուղարկելու համար

Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Կոսովո ուժեր ուղարկելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կիրակի Ստամբուլում նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ  շնորհակալություն է հայտնել Թուրքիային Կոսովո օգնական ուժեր ուղարկելու համար, տեղեկացնում է Անադոլուն։

Դռնփակ հանդիպումից հետո լրագրողների առաջ ելույթ ունենալիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է․ «Ես շնորհակալ եմ Թուրքիային տարածաշրջանում վերջին անկարգություններից հետո Կոսովոյի հյուսիս օգնական ուժեր ուղարկելու համար»։

«Ստոլտենբերգը նաև ընդգծել է պատերազմից տուժած Ուկրաինային Թուրքիայի վճռական աջակցության կարևորությունը, այդ թվում սևծովյան հացահատիկային գործարքի կնքման նախաձեռնությունը և դրա շարունակման ապահովումը»,- հայտնում է թուրքական ԶԼՄ-ն։

 

  • Կիսվել: