երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին

Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին

Ռուսաստանը ստիպված է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իր և  դաշնակիցների համար, բայց դա անում է զգույշ և ծանրակշիռ ձևով, ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հաշվի առնելով աճող աշխարհաքաղաքական լարվածությունը՝ ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և մեր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Մենք դա անում ենք զգույշ և հավասարակշռված ձևով՝ չներքաշվելով սպառազինությունների լայնամասշտաբ մրցավազքի մեջ՝ ի վնաս մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման»,- ասել է նա։

  • Կիսվել: