շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստամբուլում կայացած բանակցությունները կարելի է գնահատել որպես առաջընթաց, սակայն դա դեռ վերջնական արդյունքը չէ. Լավրով

Ստամբուլում կայացած բանակցությունները կարելի է գնահատել որպես առաջընթաց, սակայն դա դեռ վերջնական արդյունքը չէ. Լավրով

Ստամբուլում նախօրեին կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները կարելի է գնահատել որպես առաջընթաց, սակայն դա դեռ վերջնական արդյունքը չէ: Այս մասին Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք նախօրեին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները համարում ենք դրական առաջընթաց: Սա դեռ վերջնական արդյունքը չէ՛՛:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։  ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զգալիորեն նվազեցնում է ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է երկու երկրների արտգործնախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ։

 

  • Կիսվել: