կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստամբուլի կենտրոնում հյուրանոցում հրդեհ է բռնկվել

Ստամբուլի կենտրոնում հյուրանոցում հրդեհ է բռնկվել

Հրդեհը բռնկվել է ուրբաթ առավոտյան Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում, տարհանվել է 40 հյուր, հաղորդում է Sabah թերթը։

Ըստ աղբյուրի, հրդեհը բռնկվել է Ստամբուլի պատմական կենտրոնում Բինբիդիրեկ թաղամասում գտնվող հյուրանոցի էլեկտրական վահանակում տեղական ժամանակով ժամը 05.00-ի սահմաններում, ամբողջ շենքը ծածկվել է ծխով, ինչի պատճառով հյուրերը չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ սենյակներից։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները պատուհանների և պատշգամբների միջոցով տարհանել են հյուրանոցից 40 զբոսաշրջիկների: Հյուրերը խուճապի են մատնվել, ոմանք փորձել են փրկել իրենց ճամպրուկները։

Ավելի ուշ թերթը հայտնել , որ հրդեհը մարվել է։

  • Կիսվել: