երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ստամբուլի իշխանությունները երկրաշարժի դեպքում 90 հազար շենքի փլուզում են կանխատեսում

Ստամբուլի իշխանությունները երկրաշարժի դեպքում 90 հազար շենքի փլուզում են կանխատեսում

Եթե ​​Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունենա, դա կարող է հանգեցնել մոտ 90 հազար շինությունների փլուզման, մարտի 1-ին ասել է քաղաքի շրջակա միջավայրի պահպանության և վերահսկողության վարչության ղեկավար Այշեն Էրդինչլերը։

Այս հարցը քննարկվել է Ստամբուլի քաղաքապետարանում՝ երկրաշարժերի նախապատրաստման ծրագրերի շրջանակում։

«Առաջին փուլում, ասենք, 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո կարող է փլուզվել 90 հազար շենք, ինչի հետևանքուվ կգոյանա 50-60 մլն տոննա փլուզված զանգված»,- ասել է Էրդինչլերը։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր հերթին հայտարարել է, որ նման մագնիտուդով երկրաշարժը կազդի մոտ 260 հազար շինությունների վրա, իսկ 4,5 միլիոն քաղաքացիներ ժամանակավոր կացարանների կարիք կունենան։

Միաժամանակ նա նշել է, որ երկրաշարժն անխուսափելիորեն տեղի կունենա, սակայն այժմ հնարավոր չէ հստակ ասել, թե դա երբ կլինի։

Նախօրեին՝ փետրվարի 28-ին, Թուրքիայի էկոլոգիայի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտարարել էր, որ իշխանությունները ծրագրում են վերաբնակեցնել Ստամբուլի 1,5 միլիոն տների բնակիչներին՝ երկրաշարժի ժամանակ դրանց փլուզման սպառնալիքի պատճառով։

 
 

  • Կիսվել: