Sputnik Մոլդովայի ղեկավարին արտաքսել են երկրից
Sputnik Մոլդովայի ղեկավար Վիտալի Դենիսովին արտաքսել են Մոլդովայից, նրան 10 տարով արգելել են երկիր մուտք գործել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ինքը՝ Դենիսովը։
Լրագրողը պատմել է, որ Քիշնևում միգրացիոն ծառայության աշխատակիցները եկել են իր տուն, նստեցրել մեքենան ու արտաքսման հրամանով տարել օդանավակայան։
«Չթողեցին, որ իրերս հավաքեմ, ընտանի կենդանիներիս վերցնեմ և այլն։ Մոլդովա մուտքի 10 տարով արգելքի մասին հրաման են տվել։ Դեսպանին ծանուցել են»,- պատմել է լրագրողը։
«Ռոսսիա Սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևը, մեկնաբանելով երկրում աշխատելու համար անհրաժեշտ թույլտվություններ ունեցող լրագրողի արտաքսման փաստը, ասել է, որ Մոլդովայի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը հատում է բոլոր սահմանները, վնասում միջպետական հարաբերություններ։