ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սպիտակ տունը դժվար է համարել Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի խաղաղության ծրագրի իրականացումը

Սպիտակ տունը դժվար է համարել Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի խաղաղության ծրագրի իրականացումը

Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված Պեկինի նախաձեռնությունը հաշվի չի առնում բոլոր կողմերի դիրքորոշումները, ուստի դժվար կլինի իրականացնել, ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը NBC հեռուստաալիքով։

«Չինացիները շատ բանակցություններ են վարում ռուսների հետ, բայց ամենաբարձր մակարդակներում նրանք չեն խոսում ուկրաինական կողմի հետ: Շատ դժվար է առաջ շարժվել խաղաղության այդ նախաձեռնությամբ, երբ կա նման միակողմանի դիվանագիտություն»,- հավելել է Սալիվանը:

Եվրամիության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ այն կարծիքին է, որ Պեկինի նախաձեռնությունը ոչ թե խաղաղության ծրագիր է, այլ «դիրքորոշման փաստաթուղթ», որում կողմերը հավասար մակարդակի վրա են դրված, և իրականում ագրեսորը չի տարբերվում զոհից»,- ասել է Բորելը, միաժամանակ նշել, որ Եվրամիությունը պատրաստ է ուսումնասիրել փաստաթուղթը:

  • Կիսվել: