երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սպիտակ տունն աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը

Սպիտակ տունն աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը

Սպիտակ տունն աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, նշված է «Ամերիկայի ձայն»-ին տրամադրած տեղեկության մեջ, փոխանցում է aliq.ge-ն:

Սպիտակ տունը, սակայն, Վրաստանի կառավարությանը կոչ է անում իրականացնել այն կենսական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են դաշինքին անդամակցելու համար։

«ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը։ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Վրաստանի հետ՝ ամրապնդելու նրա համատեղելիությունը ՆԱՏՕ-ի հետ և խստորեն խրախուսում է Վրաստանի կառավարության պաշտոնյաներին առաջ մղել կենսական ժողովրդավարական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,-նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ընդգծվել է նաև, որ Վրաստանը մնում է ՆԱՏՕ-ի «անդրդվելի գործընկերը»։

 

  • Կիսվել: