երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սպանվել է Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը

Սպանվել է Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը

Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը սպանվել է ակադեմիայի շենքի վրա գրոհի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը ՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
 
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են գրավել շենքը, ուսումնական հաստատության կուրսանտները նրանց հետ մարտ են վարել։ Մարտերը ղեկավարել է հենց ակադեմիայի պետը։
 
Ի դեպ, սոցցանցերում հայտնվել է դեպքերի մասին պատմող մի տեսանյութ, որտեղ երևում է` կուրսանտների մոտ զենքեր չկան։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
 
 

  • Կիսվել: